Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թեժ օր է սպասվում. Փաշինյանն ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»

08:36, չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.
Թեժ օր է սպասվում. Փաշինյանն ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր քաղաքական առումով թեժ օր է սպասվում: Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
     Նիկոլ Փաշինյանը և նախարարները կգնան խորհրդարան՝ դրանց մասնակցելու:
     Ազգային Ժողովում այսօր լինելու են Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը, կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածու Բագրատ Սրբազանը 08:00-ից իր աջակիցներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցի:

Չի բացառվում, որ ընդդիմադիրները և նրանց աջակիցները նաև ԱԺ շենք գնան՝ այնտեղ ևս իրենց բողոքի ձայնը բարձրացնելու»։

Մանրամասները՝ թերթի համարում։

2264 | 0
Facebook