Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է

22:30, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
Գեղարքունիքում կայծակնահարվածների ինքնությունը պարզվել է

Սարուխան գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ դաշտային հատվածում, կայծակնահարության հետևանքով մահացել է 59–ամյա քաղաքացի Ա. Կ.–ն, իսկ քաղաքացիներ 63–ամյա Ա. Ս.–ն և 42–ամյա Վ. Ի.–ն ԲԿ են տեղափոխվել մինչ փրկարարների ժամանումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
     Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է այսօր` ժամը 12։37–ին:
     Նշվում է, որ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։
     Հիշեցնենք` ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում` ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 3 անձ է կայծակահարվել, 3–ն էլ` կին։

7446 | 0
Facebook