Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու լկտի պահվածքի համար». Աննա Հովհաննիսյան

22:48, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու լկտի պահվածքի համար». Աննա Հովհաննիսյան

Լոռիում կամավորական աշխատանքների համակարգող Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզաբանում
     Ես դեռ էստեղ եմ, չգիտեմ էլ` երբ կգամ, մեքենաներն ենք վնասել, էվակուատորի ենք սպասում...
     Քանի որ բավականին մեծ աղմուկ եղավ իմ այսօրվա ակտի վերաբերյալ, գրում եմ մանրամասները:
     Չնայած որ լիքը պարեկներ են զանգել ինձ և քրիստիկի փոխարեն ներողություն խնդրել, նաև խնդրել են, որ ջնջեմ հրապարակումը, բայց մեկ է, իմացեք ամեն ինչ:
     Ես կողմ եմ, որ եթե մարդ օրենք է խախտում, տուգանեն: Ու ոչ մի բառ չեմ ասել, որ չտուգանեն:
     Բացատրեմ` ինչ եմ արել. հեռախոսով խոսում էի` 20-ի տակ վարելով: Խոսում էի աղետի գոտի, որտեղ ամեն պահ կապ չկա. երբ հասցնում են, զանգում են։ Խոսում էի նաև լրագրողի հետ` աղետի գոտուց:
     Պարեկ տղային` ազգանունը չեմ հիշում, ասացի` տուգանի, բայց արագ: Գնաց, 10 րոպե ակտ էր գրում։ Մեքենայից իջավ քրիստիկը։ Մոտեցա, ասում եմ` ձեր անունն ի՞նչ է։ Ու ձեռքս մտերմիկ դնում եմ ուսին` ծանոթանալու, ու ասում եմ` արի մեքենաս նայի, մեջը սաղ օգնություն է, արագ գրեք, գնամ։ Ու էստեղ սկսեց կինոն: Ասում է` մի կպի ինձ, ասում եմ` բայց ի՞նչ կա դրա մեջ։ Մի խոսքով, ինքն, իբր, ցույց է տալիս` ոնց եմ կպել իրեն, բավականին ուժեղ կպչում է ուսիս (համարյա խփելու աստիճան): Ասում եմ` ես ոստիկաններին հարգում եմ, պատերազմ ենք իրար հետ եղել, կռվել, ու էստեղ գալիս է քրիստիկի լկտի պահվածքը, ասում է` դուք դժվար էլ գնացած լինեք պատերազմ, սուտ եք խոսում, եթե գնացել էլ եք, եսիմ ինչեր եք արել: Էս ամենին կային վկաներ: Քրիստիկը պետք ա պատասխան տա իր ասածների ու ձեռքիս համարյա հարվածելու համար:
     Կրկնում եմ` մի բառ չեմ ասել` մի տուգանեք, ասել եմ` արագ տուգանեք, գնամ, բայց բացատրել եմ մարդկային ձևով, թե ինչու էի հեռախոսով խոսում»:

11163 | 0
Facebook