Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօրվա նիստում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը, հաղորդում է TRT հեռուստաալիքը։
Կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ու Հունաստանի հետ հարաբերությունները։