Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Համացանց

«Շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով». Տիգրան Աբրահամյան

04:06, չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.
«Շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության առանձին ստորաբաժանումների, ծառայողների գազանությունների և լկտիության տրամաբանության հիմքում մեկ գործոն է` նրանք ամբողջությամբ կիսում են քպ-ական մոտեցումները ու իշխանության դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական, քաղաքացիական շարժում նրանց համար ավելի լուրջ վտանգ է, քան Թուրքիան և Ադրբեջանը:
     ՔՊ վերնախավն իր դավաճանական գաղափարներով ներթափանցել է ուժային համակարգի խորք` թունավորել և ատելություն սերմանել բոլոր այն անձանց կամ խմբերի դեմ, ովքեր գործող կառավարիչների տեսակետները չեն կիսում:
     Սրանով է պայմանավորված, որ ուժային գործողության գնացող շատ ոստիկաններ, ոչ թե օրենքով են առաջնորդվում, այլ ոհմակային կանոններով` բացառապես իշխանական վերնախավից իջեցվող ցուցումներով, որի դիմաց շռայլորեն վարձատրվում են»։

1145 | 0
Facebook