Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե Բագրատն ուզում ա, որ իշխանություններն իրենից վախենան, պետք է սկզբից կզացնի եղած ընդդիմությանը». Արգիշտի Կիվիրյան

01:18, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Եթե Բագրատն ուզում ա, որ իշխանություններն իրենից վախենան, պետք է սկզբից կզացնի եղած ընդդիմությանը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի բան ասեմ, էլի։ Եթե Բագրատ Սրբազանը չի կարողանում իր շուրջբոլորը հավաքված տիտղոսային ընդդիմությանն ստիպել` վայր դնելու մանդատները, դրանով իսկ ապահովելով քաղաքական լրջագույն ճգնաժամ ու ըստ դրա, ստեղծելու քաղաքական նոր իրավիճակ, ապա ոնց ա ապահովելու, որ նիկոլական պատգամավորները անցնեն իր կողմը։ Լավ, ժողովրդի լեզվով բացատրեմ, եթե Բագրատ Սրբազանից իր կողքի անուշ ախպերները չեն վախենում, ապա այդ ո՞նց ա որ, Նիկոլական ուսապարկերը պետք ա վախենան։ Վախենան, որ ի՞նչ...
     P.s. Եթե Բագրատը ուզում ա որ իշխանությունները իրենից վախենան, պետք ա սկզբից կզացնի եղած ընդդիմությանը։ Պարզ և անվրեպ գործող տակտիկա է»:

2528 | 0
Facebook