Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՏԿԵՆ-ը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են». Մեսրոպ Առաքելյան

22:48, երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ.
«ՏԿԵՆ-ը հրապարակում է քարտեզ, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՏԿԵ նախարարությունն արդեն 2 օր է` քարտեզ է հրապարակում՝ նշելով Լոռիում և Տավուշում փակ ճանապարհները։
     Ու պարզվում է, այդ քարտեզով ոչ միայն Կիրանցի ճանապարհն է ամբողջությամբ Հայաստանի տարածքում, այլ նաև արդեն Ադրբեջանին հանձնված տարածքները։
     Որ հարցնես` սա ինչ քարտեզ է, բռնած ձկան աչքերով կնայեն դեմքիդ ու անհասկանալի տեքստերով կխոսեն ամեն ինչից, բացի քարտեզից»։

3312 | 0
Facebook