Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բագրատն սկսել է գործել միայնակ` հակառակ եկեղեցու` Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ մարեցնի պայքարը». Հայկ Մարտիրոսյան

02:30, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Բագրատն սկսել է գործել միայնակ` հակառակ եկեղեցու` Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ մարեցնի պայքարը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բագրատի շրջապատն ինձ համար նողկալի է: Զզվելի կերպարներ կան:
     Ինքը նողկալի չէ, բայց հատուկ հիացմունք էլ ամենևին չեմ տածում իր հանդեպ:
     Չեմ կասկածում, որ հայրենասեր է: Սկսել եմ մտածել, որ սկսել է գործել միայնակ` հակառակ եկեղեցու` Մոսկվայից թելադրվող հորդորներին, որ ինքը մարեցնի պայքարը: Փաշինյանը դեռ շատ պետք է Մոսկվա-Բաքու տանդեմին և նրան հեռացնելը հակասում է նրանց շահերին: Փաշինյանը դեռ անկլավները պետք է հանձնի և բացի Հայաստանի դռները` ներգաղթող թուրքերի առջև:
     Այդ պատճառով է, որ Մոսկվայի գործակալ կաթողիկոսը ճնշել է Բագրատին, իսկ վերջինս ստիպված է եղել սառեցնել իր պաշտոնավարումը` որպես թեմակալ առաջնորդ:
     Բայց իմ սիրել-չսիրելը, կողքի զզվելիների առկայություն-բացակայությունը կարևո՞ր են արդյոք այլևս այս առկա իրավիճակում:
     Ոչ:
     Բոլորովին ոչ:
     Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կազմալուծում և դարձնում է Ադրբեջան:
     Բագրատ Սրբազանի հետևից երևացող ականջներ կամ պոչեր վկայակոչողները թող հարց տան իրենց` իրենք Բագրատ Սրբազանի հետևում կանգնած թեկուզ իրենց ատելի Քոչարյանից (մի տեսակ վստահ եմ, որ Քոչարյանին ռուսները թույլ չեն տալիս աջակցել Բագրատին) են ավելի շատ վախենու՞մ թե՞ Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած և նրանով Հայաստանը կառավարող Ալիևից:
     Անձամբ ես` Ալիևից:
     Ուրեմն, ընտրությունը հետևյալն է. կասկածելի ականջներ ու պոչեր, կամ հստակ երևացող Ալիև և Էրդողան:
     Եթե ենթադրյալ Քոչարյանի ու Ալիևի միջև դուք ընտրում եք Ալիևին, ապա դուք արժանի եք նրան` ինչ ձեզ հետ Ալիևն անելու է:
     Իսկ Ալիևը ձեզ մոտենալու է ձեր մեջքից ու դա ձեզ հաստատ դուր չի գալու:
     Թեև, դատելով նրանից, թե ինչեր եք դուք մարսել և ինչպես վերընտրել Նիկոլին, գուցեև դուր գա, ով գիտե ...»։

5960 | 0
Facebook