Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Համակարգը հիվանդացնում է մարդուն». Կարինե Հարությունյան

06:06, երեքշաբթի, 28 մայիսի, 2024 թ.
«Համակարգը հիվանդացնում է մարդուն». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Կարմիր բերետավորների մասնակցությամբ վայրագությամբ ուղեկցվող մի տեսանյութ էի դիտում:
     Սիստեմը, համակարգը վաղուց գիտենք՝ ինչ է: Մտար համակարգ՝ պիտի գործես համակարգի օրենքներով: Հետո, երբ դուրս են գալիս համակարգից, քչերն են կարողանում ազատագրվել, ձերբազատվել նախկին կյանքի օրենքներից: Համակարգը հիվանդացնում է մարդուն: Այլ հարց է, թե ովքե՞ր են մտնում այդ համակարգ, ովքե՞ր ունեն առանձնահատուկ ձգտում՝ համակարգի մի տարրը դառնալու:
     ... 2003-ին Քոչարյանի ինաուգուրացիայի (օտար բառը մի տեսակ հեռացնում է ինձ հարազատ՝ երդում բառից. դա կեղծ երդում էր) օրը Ստանիսլավսկու թատրոնի մոտ մեծ հրմշտոց ու կռիվ էր ցուցարարների ու ոստիկանների միջեւ: Քիչ հեռու, թատրոնի պատի տակ նստած մի երիտասարդ էր լալիս...
     ... Կան ոստիկաններ, որոնք ամաչում են, խուսափում են կադրերում երեւալուց...
     ... Այսօր նաեւ տեսանյութ դիտեցի՝ մի քաղաքացիական (ենթադրում եմ ՝ աած-ական) ցուցարարի աչքերն էր, կարելի է ասել, հանում: Սա արդեն տեսակ է: Քանի՞ տոկոս է կազմում այս տեսակը մեր բռաչափ երկրի մի պտղունց հասարակության մեջ:
     Դե իսկ կատարվողը շահարկող, սեփական հայեցողությամբ ու շահերով պայմանավորված համապատասխան փաթեթավորում անողներն էլ անպակաս են միշտ:
     Հ.Գ. Հնարավո՞ր է համակարգը փոխել, կամ գոնե բարեփոխել: Համենայնդեպս, դրա մասին խոսակցությունները մինչեւ հիմա բառերից այն կողմ չեն անցել»։

3326 | 0
Facebook