Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում դատավոր Մարտին Արզումանյանը քննում է Ստեփանակրտի քաղաքապետի խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
«Դավիթ Սարգսյանը մեղադրվում է արցախցի լինելու, Բագրատ Սրբազանին հանդիպելու, Նիկոլ Փաշինյանին չաջակցելու և Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու «հանցավոր» արարքների կատարման համար»,- գրել է նա։