Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ` առանձնատներից։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)»,- գրել է նա։