Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին

00:48, երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ.
ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստակամ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում:
     «Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։

102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։

Հայկական կողմի խնդրանքով ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի շրջաններ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

6536 | 1
Facebook