Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ախթալայից Ալավերդու ԲԿ տեղափոխված ծննդկանին հիվանդանոց են հասցրել սարերով

22:00, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
Ախթալայից Ալավերդու ԲԿ տեղափոխված ծննդկանին հիվանդանոց են հասցրել սարերով

Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև ամենագնացով տեղափոխվել Ալավերդու ԲԿ բուժկենտրոն։

Ըստ տեղեկությունների` կնոջն Ախթալայից Մադան բնակավայր են տեղափոխել գյուղացիները՝ անցնելով սարերով, որտեղից էլ շտապօգնության բրիգադը տեղափոխել է ԲԿ։

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Ախթալայի կամուրջը ամբողջությամբ քանդված է, Դեբեդի ձախ ափի բոլոր բնակավայրերը մնացել են մեկուսացման մեջ»:

2146 | 0
Facebook