Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կապը կտրված էր Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ». Արեն Մկրտչյան

21:54, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Կապը կտրված էր Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ». Արեն Մկրտչյան

ՔՊ-ական պատգամավոր, ծնունդով Ալավերդիից Արեն Մկրտչյանը գրում է. «Աղետի գոտում բացի նշված 7 (Ախթալա, Քարկոփ, Շամլուղ, Բենդիկ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում) բնակավայրերից, կապը կտրված էր Ալավերդի համայնքի ևս 5 բնակավայրի` Շնողի, Թեղուտի, Նեղոցի, Հաղպատի և Ծաղկաշատի հետ (5200 բնակիչ)` Մ6 միջպետական ճանապարհի փլուզման պատճառով։
     Ակներ-Հաղպատ ձորով տրանսպորտային կապ է ստեղծվել Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերի հետ։ Գյուղերն անհրաժեշտ կերպով կսնուցվեն։
     Շնողի, Թեղուտի և Նեղոցի հետ կապը և սնուցումը Տավուշի մարզով կապահովվի` Արճիսի հատվածից»։

1503 | 0
Facebook