Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես երկքաղաքացիություն ունեմ, և մենք գործելու ենք օրենքի պահանջներով». Բագրատ Սրբազան

18:36, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Ես երկքաղաքացիություն ունեմ, և մենք գործելու ենք օրենքի պահանջներով». Բագրատ Սրբազան

«Ես չեմ թաքցրել, որ երկքաղաքացիություն ունեմ և մեր օրենքը սահմանափակում է մեր Սահմանադրությունը, հետևաբար, մենք գործելու ենք օրենքի պահանջներով և իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով: Մենք թույլ չենք տալու, որ տևապես Սահմանադրությունը խախտած մեր երկրի կառավարության ղեկավարը, որն այլևս ոչ մի իրավասություն չունի լինելու և ՔՊ կուսակցության անդամները, որոնք տևապես ոտնահարել են, կոխկրտել են օրենքներն ու սահմանադրությունը, հանկարծ իրենց դրսևորեն սահմանադրության պաշտպաններ, մենք էլ դառնանք Սահմանադրության դեմ գործողներ: Կամ հանկարծ ու հանկարծ իրենց ձեռքերով քայքայած ու ոչնչացման եզրին հասցրած մեր պետությանը դառնան պաշտպաններ, մենք էլ դառնանք նրա հակառակորդներ: Երբեք թույլ չենք տա դա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգևոր ծառայությունը:

2145 | 0
Facebook