Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո՞ղ ա որոշումներդ դու չես կայացնում». Բագրատ Սրբազանը` վարչապետին

18:30, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Կարո՞ղ ա որոշումներդ դու չես կայացնում». Բագրատ Սրբազանը` վարչապետին

«Նիկոլ Փաշինյան, եթե չեկար այս բազմահազարանոց ժողովրդին հանդիպելու, ապա սպառված իրավական լեգիտիմությանդ զուգահեռ հիմա առավել ևս շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես: Եվ երբ ինքնիշխանության մասին ես խոսում, ուզում եմ հարցնել` կարո՞ղ ա որոշումներդ դու չես կայացնում: Ուրիշ տեղից են կայացնում, ուրիշ տեղերից են թելադրում, թելադրում են սեփական ժողովրդիդ ահաբեկել, ծաղրել: Եվ հետևաբար այս հրապարակից մենք ընթանալու ենք Կառավարության համար նախատեսված ամառանոց` խաղաղ, առանց որևէ բռնության ու սադրանքի»,- հայտարարեց Սրբազանը:

«Ուրեմն, ի գործ, ժողովուրդ, ելույթն ավարտեց Սրբազանը:

1821 | 0
Facebook