Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել»․ Տիգրան Ավինյան

15:24, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին:
     Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին։

Աղբյուրը` Տիգրան Ավինյան
2037 | 0
Facebook