Նիկոլ Փաշինյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հորդառատ անձրեւներից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաեւ Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:
Առավոտյան աշխատավայրում լսել եմ հեղեղումների հետեւանքների մասին ՆԳՆ եւ ՏԿԵՆ զեկույցները եւ ուղեւորվել եմ աղետի գոտի։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»: