Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կեղծ լուրեր են տարածվում»․ Նարեկ Սարգսյան

11:48, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Կեղծ լուրեր են տարածվում»․ Նարեկ Սարգսյան

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրում է․ «Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ:
     ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:
     Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:
     Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց»։

Աղբյուրը` Նարեկ Սարգսյան
5593 | 0
Facebook