Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Փաշինյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին և ասում է՝ խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան: Խոսքն այն մասին է, որ Բաքուն հրաժարվում է այդ պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին: Նույն Փաշինյանը «մեծ հաջողություն» է համարում դելիմիտացիա/դեմարկացիան Տավուշի հատվածում՝ հենց այն պատճառով, որ դրա հիմքում եղել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանի ասած «մեծ հաջողությունը» բուտաֆորիա է, որովհետև եթե Բաքուն պնդի, որ Խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում չի լինելու (ցավոք այդպես է լինելու), ապա մյուս սահմանահատվածներում Ադրբեջանը առաջ է քաշելու մտացածին այլ հիմքեր՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու նպատակով»։