Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել

12:18, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․ «Ինչպես հայտնի է՝ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
     Ստորև ներկայացնում ենք փակ ճանապարհները և առաջարկում այլընտրանքային երթուղիներ.
     Փակ երթուղիներ՝
     1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
     2. Դիլիջան – Իջևան
     Այլընտրանքային երթուղիներ՝
     Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
     1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
     2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
     Հայաստանի ներհանրապետական երթուղի
     1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան»։

Աղբյուրը` ՀՀ ՏԿԵՆ
3792 | 0
Facebook