Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սանահին կայարան թաղամասում խուճապ է»․ Արմեն Հովասափյան

12:06, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
«Սանահին կայարան թաղամասում խուճապ է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ալավերդու Սանահին կայարան թաղամասում խայտառակ վիճակ է՝ աղետ բառի բուն իմաստով:
     Թաղամասի մի հատվածը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է՝ շենքերի առաջին հարկերում՝ մինչև առաստաղ, ջուր է: Ավելին, թաղամասի ձախափնյա հատվածն ամբողջությամբ կտրվել է կապից՝ փլվել են այդ հատվածն աշխարհի հետ կապող երկու կամուրջները, չկա հոսանք և ինտերնետ կապ, մարդիկ անելանելի վիճակում են, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես պետք էդուրս գան այս վիճակից. աննախադեպ խուճապ է:
     Նշածս կամուրջն այսօր առավոտյան»։

8341 | 0
Facebook