«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, զրկված են այն վարելու հնարավորությունից:
Փոդքասթը նրանց փոխարեն վարում են այլ հասարակական-քաղաքական գործիչներ, մինչև հաղորդման հեղինակները վերադառնան ու շարունակեն իրենց գործը։
Այսօրվա հերթապահներն են Էդգար Ղազարյանը և Լիկա Թումանյանը, հյուրերը՝ Հայկ Մամիջանյանը, Ռուբեն Մելիքյանը, Արսեն Բաբայանը: