Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց». Արսեն Բաբայան

21:18, շաբաթ, 25 մայիսի, 2024 թ.
«Մարտակերտի քաղաքապետը կալանավորվեց». Արսեն Բաբայան

«Դատարանը (Դ. Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
     Ավելի վաղ Բաբայանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի ուսումնասիրությունը հաստատապես վկայում է, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ, այն է՝ վաղվա սպասվող հանրահավաքից առաջ արցախցիներին ահաբեկելը։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել և մանրամասներ հայտնել Մարտակերտի քաղաքապետի ձերբակալությունից։ Ըստ այդմ` նա կասկածվում է փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության մեջ։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
1903 | 0
Facebook