Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 17 հունիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը». Փաշինյան

21:36, ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.
«ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը». Փաշինյան

«Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ ԽՍՀՄ մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր` երբեմն աշխարհաքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն` որպես հայոց պետականության ստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: ԽՍՀՄ-ը խթանում էր հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր ԽՍՀՄ-ի համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր ՀԽՍՀ-ից, երբեմն` ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ ԽՍՀՄ-ը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:

Իսկ ովքեր հայոց պետականության զգացողությունները փորձում էին կապել հայկական ԽՍՀ-ի հետ, հայտնվում էի բանտերում, նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում: Ահա այս` հայրենիքից դուրս հայրենիք-պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ»,- իր ուղերձում նշեց Փաշինյանը:

2396 | 0
Facebook