Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

«Եվրոպան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ»․ Օրբան

13:18, ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.
«Եվրոպան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ»․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին նա ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։

«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ներում բավականին երկար ժամանակ նախապատրաստում էին պատերազմի մեջ մտնելուն: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց ավելի շուտ Բրյուսելում, քան Վաշինգտոնում, մի տեսակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր անմիջական հակամարտությանը: Կարելի է հանգիստ ասել, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ. դա տեղի է ունենում ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչների հայտարարություններում», – ասել է քաղաքական գործիչը։

Օրբանն ընդգծել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրի վրա, իսկ «ռուսական սպառնալիքի» մասին խոսակցությունները Արևմուտքի մանևրն է պատերազմի մեջ մտնելուն պատրաստվելու համար։

Չբացահայտելով մանրամասները` Օրբանն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատանքային խմբերն այժմ ուսումնասիրում են, թե դաշինքն ինչպես կարող է մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։

3407 | 0
Facebook