Քաղաքագետ, սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը, 168-ի եթերում անդրադարձել է սահմանազատման գործընթացին․ «Աննախադեպ սուտ է, երբ գործող իշխանություններն այս սահմանազատման գործընթացը ներկայացնում են՝ որպես աննախադեպ հաջողություն։ Երբ երկրի վարչապետը Ոսկեպարի, Կիրանցի բնակիչներին ասում է՝ եթե չհանձնենք այդ տարածքները, պատերազմ է լինելու, հետո մայիսի15-ից հետո, երբ կատարվեց այդ հակասահմանադրական, հակաօրինական քայլը, ասում է, թե սա աննախադեպ հաջողություն է, այստեղ տրամաբանություն չկա։ Այս ամբողջ գործընթացը հակասում է ՀՀ սահմանադրությանը և մի շարք օրենքների: Սահմանադրությանը հակասում է, որովհետև հանձնվող տարածքները դե յուրե ՀՀ տարածքներ են, որքան էլ ՀՀ կառավարությունը և իր վարչապետը հակառակը պնդի»․-ասել է Վարդան Պողոսյանը։