«Արևմուտքը ձգտում է ԱՊՀ երկրներում պայմաններ ստեղծել գունավոր հեղափոխությունների համար՝ զուգահեռաբար ձևավորելով վտարանդի կառավարություններ, որպեսզի նրանք իշխանության գան անհրաժեշտ պահին»։ Այդ մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։ «ԱՊՀ-ում ներքին ճգնաժամերի և գունավոր հեղափոխությունների համար պայմաններ են ստեղծվում», - ընդգծել է նա:
Բորտնիկովի խոսքով՝ արևմտյան հատուկ ծառայություններն այդ նպատակով օգտագործում են գործակալությունները, ընդդիմադիր կուսակցությունները, որոնք փաստացի իրենց վերահսկողության տակ են, ոչ առևտրային կազմակերպությունները և իբր անկախ լրատվամիջոցները»: