Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 մեքենա․ ղեկին անչափահասներ են եղել
11:54, ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են․ ««Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11.00-ի դրությամբ, ՆԳՆ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 12 տրանսպորտային միջոց, որոնց ղեկին եղել են անչափահասներ: Ժամը 11.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել»։