Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.

Թերթերի տեսություն

Դավիթ Տոնոյանի գործով հետաքրքիր զարգացումներ են. «Ժողովուրդ»

09:36, ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.
Դավիթ Տոնոյանի գործով հետաքրքիր զարգացումներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով հրթիռների ստուգման գործընթացը ավարտվել է:

Նույն աղբյուրներից տեղեկացանք, որ փաստաթղթերով արձանագրվել է, որ հրթիռները իդեալական վիճակում են եղել։ Աղմկահարույց այս գործը մտել է միջնորդությունների փուլ։

Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տարել են «էրեբունի» օդանավակայան: Հենց «Էրեբունի» օդանավակայանում են տեղակայված հրթիռները:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ տրամադրելու գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
     2021 թ․-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար. ու փաստորեն պարզվում է՝ հրթիռները պիտանի են եղել: Հետաքրքիր զարգացումներ են»։
     
     Քաղաքական իշխանությունները ԲԴԽ-ին զայրույթի նոտա են հղել․ սլաքներն ուղղված են Կարեն Անդրեասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները զայրույթի նոտա են ուղղել ԲԴԽ ղեկավար կազմի վրա։ Մասնավորապես՝ քաղաքական իշխանությունները հասկացրել են, թե ինչպես ստացվեց, որ պատգամավոր Լևոն Քոչարյանի ընկեր, հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին, իշխանությունը զավթելու նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվում, ու դատարանը ազատ է արձակում նրան:

Ավելին՝ ինչպես կարող են Նիկոլ Փաշինյանի մասին վատ արտահայտություններ հնչեցրած Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանքից ազատ արձակել։

Այսինքն՝ կայացվել են որոշումներ, որոնք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ճաշակին չեն համապատասխանում, որոնք պետք է ունենան կոնկրետ հետևանքներ:

Իհարկե, զայրույթի սլաքները ուղղված են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին, թե ինչ հետեւանք կունենա նրա համար, ցույց կտան զարգացումները»։

3021 | 0
Facebook