Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ինչու է սպառնում Խաչատուր Սուքիասյանը». «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

00:24, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Ինչու է սպառնում Խաչատուր Սուքիասյանը». «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ընթացքին, այսօր հայտարարել է, որ շարժման առաջնորդները, ընդդիմադիր գործիչները և այլն, կարող են, մեռնել կամ բանտարկվել կամ այլ կերպ հալածվել։

Իշխանական պատգամավորն, ըստ էության, Ազգային ժողովի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Այն նույն ժողովրդին է սպառնում, որի հազարավոր զավակներ այդ նույն իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում զոհվել են սահմանին։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով, որ եթե շարունակեն մասնակցել ցույցերին, կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է։

Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիր և կարևոր հանգամանքը։ Այն, որ մեզ միայն Սուքիասյանը չի սպառնում։ Նման սպառնալիքներ մենք ավելի վաղ ենք ստացել։ Բացեք թուրքական մամուլը և տեսեք, թե ինչ է գրում Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը։ Ահա վերնագիրը. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»:

Հոդվածում նշվում է, իբր հենց հայերն են սպանելու Բագրատ Սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա, երբ համադրում ենք Սուքիասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է։ Դրա համար էլ սպառնում են»։

3837 | 0
Facebook