Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

21:54, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

Այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը պատասխանեց Պապ թագավորի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերլուծություններին:

«Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։

Ինքն անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։ Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության»,- ասաց նա։

«Իրեն մնա` Ձիրավի ճակատամարտն էլ է, չէ՞, ինքը հաղթել». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին
1905 | 0
Facebook