ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարությանը, ասաց. «Գռզոն ընկել ա իրա երազած 90-ականների գիրկը, երբ իրեն ամեն ինչ կարելի էր, ինչ ուզում՝ անում էին, իրա ասած բառապաշարով՝ ունեզրկում էին, բանտարկում էին: Այսօր սպառնաց ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ասելով՝ եթե մեր աթոռներին փորձեք կպնել, ձեզ բանտարկելու ենք: Ապշած եմ նրա անկեղծությամբ, բացահայտեց, որ էս վեց տարիների ընթացքում էն բոլոր գործերը, որ կարվել են, կարվել են մի բանի համար, որ իրենք աթոռից չզրկվեն»: