ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Աժ հերթական նիստի ավարտին կրկին հնչեցրեց այն հարցը, թե ըստ ընդդիմադիրների, որքա՞ն է ՀՀ տարածքը՝ հաստատելով, որ այն 29 743 քառ. կմ է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցին հարցով պատասխանեց․ «ՀՀ ինքնիշխան տարածքը հայտարարված և օրենքներով ամրագրված 29 743 քառ. կմ է, իսկ հիմա ինչքա՞ն է, ինչքա՞ն եք թողել»։