Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդմոն ջան, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք»․ Գառնիկ Դանիելյան

14:30, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Էդմոն ջան, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք»․ Գառնիկ Դանիելյան

Ի պատասխան ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության, թե Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է․ «Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ էդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է էդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ։ Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես, դուք նախկին եք, նախկինի նախիկն էլ եք։ Բայց բոլորի հետ համագործակցելը էդքան վատ չի, ինչքան էս ռեժիմի հետ»,- նշել է Դանիելյանը՝ կատակելով․ «2018-ից առաջ, ով պետական ոլորտում աշխատել է, համարվում է նախկին, հիմա ի՞նչ անենք, 2018-ից հետո ծնվածների հետ գործ ունենա՞նք»։

«Էդմոն ջան, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք»․ Գառնիկ Դանիելյան
2457 | 1
Facebook