Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինչո՞ւ են նրանք, ում կերակրում են արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»․ Զախարովա

14:18, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Ինչո՞ւ են նրանք, ում կերակրում են արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է․ «Պետք է քննարկել՝ ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, և, ընդհանրապես, իրավական տեսանկյունից պետք է վերանայել, թե ինչ է անում քահանան, ում ձեռքերը համբուրում են, ավելի բարձր, քան սովորական գործարարը, որը հարկեր է վճարում և բանակի համար փամփուշտներ է գնում»։

Միևնույն ժամանակ, Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում են օրակարգ մտցնել ուկրաինական ուղղափառ եկեղեցու ամբողջական արգելքի հարցը։

Ինչո՞ւ են նրանք, ում սկսում են կերակրել արևմտամետները, բառի բուն իմաստով սատանայանում»:

Աղբյուրը` Մարիա Զախարովա
5798 | 2
Facebook