Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճի՞շտ եք համարում եկեղեցին հարկելը». լրագրողը՝ ՊԵԿ նախագահին

12:48, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Ճի՞շտ եք համարում եկեղեցին հարկելը». լրագրողը՝ ՊԵԿ նախագահին

Լրագրողի՝ «ճի՞շտ եք համարում եկեղեցին հարկելը» հարցին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ պետք է նայել հարկային արտոնությունների կազմը. «Կառավարությունը քաղաքականություն ունի, որ ոչ անհրաժեշտ արտոնություններ չլինեն. պետք է նայել կրոնական բնույթի, ոչ կրոնական բնույթի արտոնությունների կազմը: Եթե Հարկային օրենսգիրը բացեք, կտեսնեք շատ դրույթներ, որտեղ արտոնություններ են սահմանված, բայց այդքան էլ տեղին չեն»,- ասաց պաշտոնյան: Ճշտող հարցին՝ գաղափարն ընդունելի՞ է, նշեց. «Չգիտեմ՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը, որովհետև անշարժ գույքի հարկի մասով արտոնությունները մի ձևակերպում ունեն, ավելացված արժեքի հարկի մասով՝ այլ, շահութահարկի մասով՝ այլ, պետք է նայել»:

Տեսանյութը՝ «Նյուզ»-ի
2353 | 0
Facebook