Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք դա շարժում չենք համարում և դրա հետ կապված հարցեր չունենք»․ Հրաչյա Հակոբյան

12:24, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Մենք դա շարժում չենք համարում և դրա հետ կապված հարցեր չունենք»․ Հրաչյա Հակոբյան

«Ի՞նչ շարժում»,- զարմացավ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երբ լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք Փաշինյանի հետ քննարկում են Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման վերաբերյալ հարցեր։ «Մենք դա շարժում չենք համարում և դրա հետ կապված, բնականաբար, այս պահին գոնե, հարցեր չունենք»,- ասաց պատգամավորը: Նրա կարծիքով՝ իշխանափոխության պահանջարկ չկա․ «ՀՀ քաղաքացին գիտի, որ ընտրությունների միջոցով կարող է ձևավորել իր իշխանությունը։ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախընտարկան հանրահավաքը նույնպես բազմամարդ էր, մարդիկ կատարեցին իրենց ընտրությունը և այսօր մենք ունենք «Հայաստան» խմբակցություն, որն աշխատում է մեր կողքին։ 2026 թվականին այդ շարժումը, կարծում եմ, կունենա անուն, կմասնակցի ընտրություններին և կունենա իր ձայները»,- ասաց Հակոբյանը՝ վստահեցնելով, որ շարժման հետ կապ ունեցող ՔՊ-ական չկա։

«Մենք դա շարժում չենք համարում և դրա հետ կապված հարցեր չունենք»․ Հրաչյա Հակոբյան
1503 | 1
Facebook