Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով 6 տարի շարունակ խաբում է». Ոսկան Սարգսյան

04:06, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով 6 տարի շարունակ խաբում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ է պետք այն իշխանությունը, որը առանց խաղաղության պայմանագիր կնքելու, ապօրինի կերպով, սահմանազատման անվան տակ Տավուշից տարածքներ է հանձնում Ադրբեջանին, քանդելով 30 տարում ամրացված պաշտպանական բնագծերը։ Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով աղքատության դեմ պայքարի մասին գոռալով՝ փողոցից պալատ ընկավ, իրենց համար տներ գնում, մեծ աշխատավարձեր, հսկա պարգևավճարներ է ստանում, թանկ, զրապահատ ծառայողական ավտոներ գնում, սակայն ողորմելի չափի կենսաթոշակները չի բարձրացնում։ Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով խտրական արդարադատություն է իրականացնում․ «յուրայինները» անարգել օրենք են խախտում, բանտերում հայտնվում են իրենց քաղաքական հակառակորդները, ընդդիմադիրները; Ո՞ւմ է պետք իշխանությունը, ով 6 տարի շարունակ խաբում է Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին: Ո՞ւ մ է պետք իշխանությունը, ով մարտնչում է Հայ առաքելական եկեղեցու ու նրա սպասավորների դեմ։ Ո՞ւմ է պետք այն իշխանությունը, ով հրաժարվում է հայի ինքնությունից, բիբլիական Արարատ լեռից՝ հօգուտ Արագածի, հայ ժողովրդի պատմությունը ցանկանում փոխել Հայաստանի պատմությամբ, փորձում է հրաժարվել ցեղասպանության փաստից, ՀՀ սահմանադրությունից։ Ոսկորը սոված, բիրդան աղա դարձածների այս իշխանությունը հարկավոր է Ադրբեջանին և Թուրքային և իրենց՝ կերակրատաշտից լիուլի օգտվելու համար»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
1421 | 0
Facebook