Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բագրատը դրանց ինչո՞ւ է հավաքել». Տիգրան Պետրոսյան

03:18, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Բագրատը դրանց ինչո՞ւ է հավաքել». Տիգրան Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բագրատ սրբազանը հանդիպել է Արցախի իշխանությունների հետ…
     Դրանց մեծամասնությունը կոռումպացված արարածներ են, որոնք տարիներ շարունակ ղեկավարների հետույքը մտած, փորձում էին թալանի լափամանից օգտվել: Դրանց մեծամասնությունը Արցախի կործանման մեղավորներից է, Բագրատը դրանց ինչո՞ւ է հավաքել՝ հարցնի, թե ոնց են երկիր կործանու՞մ…
     Ամենացավալին ու վտանգավորը այս ամենում այն է, որ փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը, խեղաթյուրել պատերազմում պարտության, Արցախի կորստի իրական պատճառները…
     Սրբազանի շարժմանը հայրենասիրությամբ դրդված, անշահախնդիր միացած մարդկանց ցավը տանեմ, Աստված ձեր հույսերը ի կատար ածի, սակայն տեսնելով այդ շարքերում թալանչիների, դասալիքների և այլ խաժամուժ, չեմ կարող չասել՝ ձեր նմաններն են մեր երկիրը կործանել, ձեր նմաններն են ինձ անտուն թողել, ա օղրաշներ…
     Խեղճ մեր ժողովուրդ…»:

4756 | 0
Facebook