Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չեմ զարմանա, եթե պարզվի, որ դա սպանություն էր»․ Փերինչեք

10:18, չորեքշաբթի, 22 մայիսի, 2024 թ.
«Չեմ զարմանա, եթե պարզվի, որ դա սպանություն էր»․ Փերինչեք

Թուրքիայի ձախակողմյան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է, թե չի զարմանա, եթե պարզվի, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զոհվել է դիվերսիայի հետևանքով, հաղորդում է Aydınlık-ը։

Փերինչեքը հնարավոր է համարել Ռաիսիի մահը դիվերսիայի հետևանքով, սակայն, միաժամանակ, նշել է, որ վստահում է այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան դժբախտ պատահար է համարում տեղի ունեցածը։

«Ես նույնպես կարծում եմ, որ դա դժբախտ պատահար էր, բայց զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ սպանություն էր, քանի որ Իրանն ամերիկյան իմպերիալիզմի և իսրայելական սիոնիզմի դեմ պայքարող առաջատար երկրներից մեկն է»,- ասել է Փերինչեքը։

3719 | 0
Facebook