Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերբիայի նախագահին սպառնացել են, որ հաջորդը նա է լինելու

12:00, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
Սերբիայի նախագահին սպառնացել են, որ հաջորդը նա է լինելու

Սերբիայում հայտարարել են մեկ մարդու ձերբակալության մասին, որը կարող էր վտանգ ներկայացնել նախագահ Ալեքսանդր Վուչիչի անվտանգության համար: Ինչպես հայտնում է «Европейская правда»-ն, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

«Հանրապետության նախագահի անվտանգության համար սպառնալիքի պատճառով ձերբակալվել է Սոմբորից Դրագան Միյատովիչը։ Նա կալանքի տակ կմնա 48 ժամ»,- ասել է Դաչիչը։

Նշվում է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մասին լուրի ի հայտ գալուց հետո սոցցանցերում սկսել են սպառնալիքներ և ենթադրություններ հայտնվել, որ Վուչիչը հաջորդն է լինելու։

2442 | 0
Facebook