Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա»․ Փաշինյան

12:30, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«Կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա»․ Փաշինյան

«Նկատել եմ, որ երբ 2018-ին հայտարարեցինք՝ մեր քաղաքականությունն է, որ ոչ մի քաղաքացի հիվանդանոցների դռներին չմնա, դրանից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ էսինչ հիվանդանոցում ասում են՝ պետպատվերի գումարը վերջացել է։ Թեման ինձ շատ հուզում էր ու խնդիր էր՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում»,- Կառավարության նիստում, «2024թ․ բյուջեի մասին օրենքում վերաբաշխում, փոփոխություն կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով․ «Նախկինում բյուջեում ինչ-որ գումար էր ֆիքսված, որ, օրինակ, 2017-ին պետպատվերի համար տրվում է իքս գումար ու ամբողջ պետական համակարգն աշխատում է այնպես անել, որ էդ գումարից ավելի ծառայությունների կարիք ունեցող չհասնի հիվանդանոց։ 2018-ից հետո մենք պետպատվերի ֆինանսավորումն ու մեխանիզմները լավարկել ենք ու 2023-ին ֆինանսավորումը համարյա կրկնապատկել ենք։ Հարց է ծագում, բա ո՞նց ա լինում, որ ավելացնում եք, բայց չի հերիքում։ Նախկինում մարդկանց մեծամասնությունը, ում առաջ դռները փակ են եղել ու հիմա, երբ բացվել են, մեծ հոսքեր են ուղղվում դեպի ԲԿ-ներ»,- հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով՝ կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա։

1514 | 0
Facebook