Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը բանակցություններից հետո ստորագրել են համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության խորացման մասին համատեղ հայտարարություն: Արարողությունը տեղի է ունեցել Պեսկինի Ժողովրդական ժողովների տանը՝ նեղ և ընդլայնված կազմերով բանակցությունների արդյունքում, որոնք տևել են շուրջ 2,5 ժամ:
Բանակցությունների արդյունքներով ՌԴ-ի և ՉԺՀ-ի ներկայացուցիչները ստորագրել են միջկառավարական և միջգերատեսչական 10 փաստաթղթեր:
Իր ելույթի ժամանակ Ցզինփինը բանակցությունները որակել է որպես անկեղծ, բարեկամական և բովանդակալից: Նրա խոսքով՝ այն, որ Պուտինը երդմնակալությունից հետո իր առաջին այցը կատարել է հենց Չինաստան, «համոզիչ կերպով ցույց է տալիս անձամբ Պուտինի և ռուսական կողմի մեծ ուշադրությունը Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա»։