Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀայաՔվե»-ն՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

11:24, հինգշաբթի, 16 մայիսի, 2024 թ.
«ՀայաՔվե»-ն՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 15-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Մենուա Սողոմոնյանը և Վահե Դարբինյանը հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժման ռազմավարությանը, ինչպես նաև` Շարժմանը «ՀայաՔվեի» ներգրավվածությանն ու մասնակցությանը վերաբերող հարցեր:
     «ՀայաՔվե» նախաձեռնությունը Շարժման առաջին իսկ օրվանից աջակցել է նրա նպատակներին և կշարունակի իր նպաստը բերել խաղաղ և սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր` ազգային իշխանություն ձևավորելու` Շարժման հռչակած նպատակին»։

Աղբյուրը` ՀայաՔվե
1715 | 0
Facebook