Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայն ու ազերին, հայն ու թուրքը երբեք չեն կարող ապրել համատեղ». Սոնա Աղեկյան

01:18, երկուշաբթի, 22 ապրիլի, 2024 թ.
«Հայն ու ազերին, հայն ու թուրքը երբեք չեն կարող ապրել համատեղ». Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը գրում է. «Պատմությունը մեզ փաստեր շատ է թողել, որ հասկանանք` հայն ու ազերին, հայն ու թուրքը երբեք չեն կարող ապրել համատեղ։ Հիշենք Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին:ն ինչպես նենգաբար կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հետո փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:
     Հունգարիայում տեղի ունեցած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին, սպանել է միայն նրա հայ լինելու պատճառով։
     Իսկ կիրթ ու կառուցողական որակվող Ալիևը քնած հայի մարդասպանին հերոսացրեց, զգալի արտոնություններ շնորհեց, Բաքվում բնակարան ու ծառայողական մեքենա նվիրեց։
     Հիմա եկել, հերթը մեզ է հասել, որ հպարտ ասենք` 50 մետր այն կողմ Ադրբեջան է...
     Գրեթե 6 տարի բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով բացատրեցինք, հուշեցինք, հորդորեցինք, բայց մանիպուլացվելը նախընտրողները մեզ հասցրեցին այստեղ։
     Խեղճ ու խելառ, խաբվող իմ ժողովուրդ, դու հնարամիտ էիր ու հողի գինն իմացող, էս ո՞նց մեզ էստեղ հասցրեցի՞ր»:

Աղբյուրը` Սոնա Աղեկյան
1450 | 0
Facebook