Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Սա մոտ 40 կմ ամուր դիրքերի հանձնում է թշնամուն». Ղևոնդ Ավետումյան

00:18, կիրակի, 21 ապրիլի, 2024 թ.
«Սա մոտ 40 կմ ամուր դիրքերի հանձնում է թշնամուն». Ղևոնդ Ավետումյան

Արցախյան պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ուղղակի ճանապարհի կամ գյուղի հանձնում չէ, սա մոտ 40 կմ ամուր դիրքերի հանձնում է թշնամուն (կարմիրով):
     Բացվում են Տավուշի պաշտպանված դարպասները, ամբողջ բնագիծը խախտվում է։
     Սա է թուրքի նպատակը՝ վերացնել պաշտպանական գիծը, որ հետո հարձակվելը հեշտ լինի։
     Հետո մեր սահմանապահները կանգնում են նրանց լավ զինված սահմանապահների դիմաց (դեղինով), սահմանագիծը երկարում է մոտ 2 անգամ, հետո նիկոլը հանձնում է Վերին Ոսկեպարը, և մեր սահմանապահները նահանջում են նոր բնագիծ (կապույտով), որը արդեն մի քանի անգամ երկարում է։ Ոսկեպար գյուղն ամբողջովին դատարկվում է։
     Սա դեռևս այսքան մասն է, հետո Տավուշում էլի դիրքեր են հանձնվելու։ Ու Տավուշը ընկնում է Վարդենիսի, Ջերմուկի, Իշխանասարի ու ամբողջ Սյունքի օրը` ԽՈՑԵԼԻ։
     Այս սահմանագծումը որևէ իրավական հիմք չունի, և որևէ գերտերություն չի երաշխավորում, որ այս նոր` Google map-ով գծած սահմանագիծն ադրբեջանը չի խախտելու։
     Ու որևէ մեկը չի երաշխավորում, որ ադրբեջանը Տավուշի՝ իր օկուպացրած տարածքներից, կամ Գեղարքունիքի մարզից, կամ Ջերմուկից կամ Իշխանասարից հետ կքաշվի։
     Ազերին կանգնած ա Ջերմուկի մոտ, իսկ դու դեռ ուրիշ տեղից տարածք ես նվիրում` հույսով, որ նա դուրս կգա այնտեղից։
     Այսինքն, ոչ այդքան հարգելի ժողովուրդ, դուք ձեր երազած Խաղաղությունը ԱՌԸ ԹԵ կտենաք»:

5918 | 1
Facebook