Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թվիթերյան գրառումը․ «Հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի ու 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսվելու վերաբերյալ։ ԵՄ-ն լիովին աջակցում է բանակցությունների գործընթացին, համապարփակ ու տևական կարգավորման հասնելու նպատակին»։