Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

18:00, ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ապրիլի 16-ին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր շրջանառվում. «Մերսեդեսի» վարորդը, կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանի Հարավարևմտյան թաղամասից 3-րդ գյուղ տանող հատվածում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
     Պարեկային ծառայողները ապրիլի 18-ի ժամը 10.45-ի սահմաններում վերոհիշյալ «Մերսեդեսը» հայտնաբերել են մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում։
     Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
     Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Հանդիպակաց երթևեկող «Մերսեդես»-ը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք
3351 | 0
Facebook