Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը

12:00, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի որոշմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Բաքվում իր դեսպանին հետ կանչելու Ֆրանսիայի որոշմանը։ «Բազմիցս հայտարարել ենք, որ Բաքվի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի հանգեցնի։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Ադրբեջանի ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Բաքվի՝ «Ֆրանսիան՝ զինելով Հայաստանին, չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

3866 | 0
Facebook